Մեր Մասին
‹‹Արագած ֆուդ›› ընկերությունը պահածոյացված սննդի արդյունահանության մեջ իր առաջին, սակայն հստակ քայլերը սկսել է իրագործել 2014 թ.-ից: Չնայած իր 10-ամյա գործունեությանը՝ ընկերությունը հասցրել է համալրվել ժամանակակից սարքավորումներով և սննդամթերքի արտադրության ոլորտում մեծ փորձ ունեցող արհեստավարժ տեխնոլոգ-մասնագետներով: ‹‹Արագած ֆուդ›› - ը հավատարիմ մնալով խորհրդային տարիների պահածոյացված սննդի արտադրության հին ու բարի ավանդույթներին՝ իր գերնպատակն է համարում սպառողին մատակարարել որակապես առողջ և մաքուր սնունդ: Մանրակրկիտ ուսումնասիրելով և հաշվի առնելով հատուկ մշակում անցնող սննդի արտադրության բնագավառում ձևավորված բարձր մրցակցային շուկան և դրանից բխող տարատեսակ մարտահրավերները` ընկերությունը չի վարանում հիմնարար լուծումներ տալ իր առջև ծառացած խնդիրներին, որոնք, աներկբա, կբխեն սպառողի շահերից: Ընկերությունն իր արտադրության հումքը մթերելիս, նախապատվությունը տալիս է բարձրորակ մթերքներին, որոնք զերծ են առողջության համար վտանգավոր նյութերից: Մեր արտադրանքի անզուգական համի և որակի գաղտնիքը պայմանավորված է այն կարևոր հանգամանքով, որ աշխատանքների զգալի մասը կատարվում է ձեռքով՝ խստագույնս պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: Այսպիսով, ‹‹Արագած ֆուդ›› ընկերությունը սպառողի դատին է հանձնում հատընտիր և բազմապիսի արտադրանք՝ իր յուրահատուկ համով և որակով:
Ընկերության առաքելությունը և գործունեության նպատակը
Առաքելություն Ընկերության առաքելությունն է մնալ այնպիսի արտադրող, ով սպառողի վստահությունը ձեռք է բերել արտադրանքի բարձր համի և որակի շնորհիվ: Մենք ձգտում ենք հավատարիմ մնալ մեր նպատակներին և պահպանել այդ վստահությունը` անընդհատ զարգացնելով և թարմացնելով մեր արտադրանքը: Նպատակ Մեր գլխավոր նպատակներից է սպառողի դատին հանձնել նոր և առանձնահատուկ արտադրատեսակներ, որոնք կառանձնանան ինչպես իրենց համային հատկանիշներով, այնպես էլ մատուցման ձևով: Մենք շեշտը դնում ենք բնական և հարուստ համի ապահովման վրա, որպեսզի յուրաքանչյուր պահածո պատրաստված լինի ներհատուկ մոտեցմամբ : Մեր կարգախոսը ‹‹Արագած Ֆուդ››՝ փոքր քայլերով դեպի մեծ նպատակ:
Մեր Պատմությունը
Մեր ընկերությունը մասնագիտացված է մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության ոլորտում: Արագած Ֆուդ կազմակերպությունը սպառողի դատին է ներկայացնում 70-ից ավել ապրանքատեսականներ իրենց գրավիչ տեսքով և անզուգական համով: Մեր աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր արտադրատեսակի որակը բարձր պահելու համար: Կազմակերպությունը չի սահմանափակվում միայն տեղական շուկայով, ձգտում է ընդլայնել և ամրապնդել իր դիրքերը նաև արտասահմանյան շուկայում: