Մեր Մասին
Բալանսավորված համի գաղտնիքը
‹‹Արագած ֆուդ›› ընկերությունը պահածոյացված սննդի արդյունահանության մեջ իր առաջին, սակայն հստակ քայլերը սկսել է իրագործել 2014 թ.-ից: Չնայած իր 10-ամյա գործունեությանը՝ ընկերությունը հասցրել է համալրվել ժամանակակից սարքավորումներով և սննդամթերքի արտադրության ոլորտում մեծ փորձ ունեցող արհեստավարժ տեխնոլոգ-մասնագետներով: ‹‹Արագած ֆուդ›› - ը հավատարիմ մնալով խորհրդային տարիների պահածոյացված սննդի արտադրության հին ու բարի ավանդույթներին՝ իր գերնպատակն է համարում սպառողին մատակարարել որակապես առողջ և մաքուր սնունդ:
Առաքում
Մեր առաքման ծառայությունը
<<Արագած ֆուդ>> ընկերությունը, հոգալով իր սպառողի մասին՝ ունի նաև առաքման ծառայություն։ Թարմ և որակյալ բանջարեղենների ու արևաբույր մրգերի պահածոները մեր փորձառու առաքիչների կողմից արագ և ապահով կհասնեն պատվիրատուին անմիջապես արտադրամասից՝ խնայելով Ձեր թանկարժեք ժամանակն ու նյարդերը։
Մեր հաճախորդների կարծիքները
Տեսեք, թե ինչու են հաճախորդները պաշտում Արագած Ֆուդի անմոռանալի համը։
Մեր գործընկերները
Միասին, մենք բերում ենք որակ և գերազանցություն ձեր սեղանին։
Վերջին նորություններ
Արագ լուրեր Արագած Ֆուդի վերջին նորություններից՝ բաղադրատոմսեր, թրենդներ և թարմացումներ:
Արագած Ֆուդ ընկերությունը մասնակցել է հոկտեմբերին (25, 26, 27) կայացած PanArmenia 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄ-ին:
31.10.2024
Կազմակերպությունը միշտ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ցուցահանդեսների և ֆորումների ժամանակ: 2018 թվականին մասնակցել է PanArmenia Միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորում-ին: Արագած Ֆուդ ընկերությունը 2021 թվականին մասնակցել է հայ-իրանական ցուցահանդես վաճառքին: Ինչպես նաև 2022 թվականին մասնակցել է Big Project-ի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին : Դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանում կազմակերպված միջոցառումներին։ 2019 և 2023 թվականներին Արագած Ֆուդ ընկերությունը իր համեղ արտադրանքը ներկայացրեց նաև Մոսկվայում տեղի ունեցած ПродЭкспо միջազգային ցուցահանդես-վաճառքին և մեծ հավանության արժանացավ սպառողի կողմից: Կազմակերպությունը մասնակցել է նաև 2022 թվականին Բելառուսիայում տեղի ունեցած ցուցահանդեսին: