Էկոլոգիապես մաքուր արտադրանք՝

պատրաստված բարձրորակ հումքից

Phone

(+374) 60 65 99 00

Ընկերության մասին

   «Արագած  ֆուդ»  ընկերությունը  հիմնադրվել  է  2014 թվականին: Չնայած  իր  կարճ  գործունեությանը, ընկերությունը  հասցրել  է  համալրվել  ժամանակակից  սարքավորումներով  և  սննդամթերքի  արտադրության  ոլորտում  մեծ  փորձ  ունեցող  արհեստավարժ  տեխնոլոգ-մասնագետներով: «Արագած  ֆուդ»-ը  հավատարիմ  մնալով  խորհրդային  տարիների  պահածոյացված  սննդի  արտադրության  հին  ու  բարի  ավանդույթներին՝ իր  գերնպատակն  է  համարում  սպառողին  մատակարարել  որակապես  առողջ  և  մաքուր  սնունդ:  Ընկերությունը  իր  արտադրության  հումքը  մթերելիս, նախապատվությունը  տալիս  է  Արագած  լեռան  ստորոտին  աճող  էկոլոգիապես  մաքուր  բուսական  ծագում  ունեցող  մթերքներին, որոնք  զերծ  են  առողջության  համար  վտանգավոր  տարատեսակ  թունաքիմիական  նյութերից: Մեր  արտադրանքի  յուրահատուկ  համի  գաղտնիքը  կայանում  է  նրանում, որ  այն  իրականացվում  է  Արագած  լեռան  լանջերից  բխող  սառնորակ  աղբյուրներից  բերված  բյուրեղյա  ջրով:  «Արագած  ֆուդ» ընկերության  որակի  երաշխիքն  է  հանդիսանում  նաև  այն, որ  աշխատանքների  զգալի  մասը  կատարվում  է  ձեռքով՝ պահպանելով  սանիտարահիգենիկ 

բոլոր  նորմերը:

   Այսպիսով     «Արագած  ֆուդ»  ընկերությունը  սպառողի  դատին  է  հանձնում  հատընտիր  և  բազմապիսի  արտադրանք՝  իր  անզուգական  համով  և  որակով:

մեր առավելություններն են

էկոլոգիապես մաքուր առողջ հումք

բարձր որակ

Արհեստավարժ տեխնոլոգ-մասնագետներ

հասանելի գին

Top